ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Սեպտեմբերի 7-ին աղոթում ենք հանուն Սիրիայի

Սեպտեմբերի 7-ին աղոթում ենք հանուն Սիրիայի
02.09.2013 | 11:07

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սեպտեմբերի 7-ը հայտարարել է Սիրիայի խաղաղության համար աղոթքի համաշխարհային օր` խնդրելով աշխարհի 1.2 միլիարդ կաթոլիկներին և այլ կրոններ դավանող բարեգութ մարդկանց աղոթել Սիրիայի համար: Սեպտեմբերի 7-ին Վատիկանում պապը պատարագ է մատուցելու Սիրիայի խաղաղության համար: Նա կոչ է արել միջազգային հանրությանը Սիրիայի հարցը բանակցություններով կարգավորել: Պապը դատապարտել է օգոստոսի 21-ին Դամասկոսում քիմիական զենքի կիրառումը, ընդգծելով, որ այլևս երբեք պատերազմ չպետք է լինի:

Դիտվել է՝ 1121

Մեկնաբանություններ